Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ անկում է արձանագրել

Թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ անկում է արձանագրել
22.10.2020 | 22:09

Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի փոխարժեքը այսօր կտրուկ անկում է արձանագրել։ «Կեսօրի դրությամբ ամերիկյան մեկ դոլարի դիմաց վճարում էին 7,97 լիրա», - հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Լիրան մի քանի ժամում ավելի մեծ անկում է արձանագրել քան հոկտեմբերի 9-ին, երբ ազգային տարադրամի փոխարժեքը նվազել էր՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7,89 լիրա ցուցանիշի։ Լիրայի փոխարժեքի այսօրվա անկումը խթանել է Թուրքիայի Կենտրոնական բանկի վարչության որոշումը, որի համաձայն դրամատան հաշվարկային տոկոսադրույքը մնալու է անփոփոխ։ Bloomberg-ի մեկնաբանները նշել էին, որ լիրայի փոխարժեքի անկման պատճառներից ևս մեկը գործարար շրջանակների մտավախություններն են, թե Թուրքիան կարող է Ադրբեջանի կողմից ներքաշվել ղարաբաղյան պատերազմում։ Մի քանի օր առաջ տնտեսագետ Սթիվ Հանկեն հայտարարել էր, որ հուլիսից լիրայի փոխարժեքի կայունությունը պահպանելու նպատակով Թուրքիան ծախսել է իր արտարժութային պաշարների զգալի մասը՝ 10 միլիարդ դոլար։

Դիտվել է՝ 5274

Մեկնաբանություններ